ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Գրախանութը ճիշտ տեղում է»

«Գրախանութը ճիշտ տեղում է»
26.12.2012 | 15:30

Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է «Նոր գիրք» գրախանութը:
Տաղավարում հիմնականում կվաճառվեն հայ գրողների նորատիպ գրքեր, ինչպես նաև ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ:
Թե ինչ կյանք կունենա «Նոր գիրքը» գրքի մայրաքաղաք Երևանում, ուր խոսակցությունները հիմնականում փակվող գրախանութների մասին են, դեռ վաղ է ասելը: Սակայն չուշացան քննադատություններն առ այն, որ գրախանութների փակման թիվ մեկ մեղավորներից է ՀԳՄ նախագահը, և նրան գրախանութ վստահելը ճիշտ չէ:
Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դրական է գնահատում գրախանութի բացումը: Նրա խոսքով` ասեկոսեները էական չեն, գրախանութը լավն է, գրողների միության թևի տակ է, որը կարևոր հանգամանք է: Պարզապես մի քիչ փոքր է:
«ՀԳՄ նախագահին ուղղված մեղադրանքներն անհիմն են,-ասաց նա:- Այդ ո՞ր գրախանութն է փակել Լևոն Անանյանը: Կար մի քրջոտ գրախանութ շենքի ներսում, մի տարեց կին էր աշխատում, գրքերը տալիս էինք, մոռանում էր` ո՞ւմ է վաճառել, ի՞նչ է արել: Դա գրախանութ չէր, ինչ-որ թյուրիմացություն էր: Շատ ենք բողոքում: Ժողովուրդը հոգսերի մեջ է, բայց երբեմն էլ բաներ կան, որ պետք է ողջունենք: Գրախանութը ճիշտ տեղում է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ